Բայդենն «Ալ Քաիդայի» պարագլխի ոչնչացման գործողությունը համարել է լիովին հաջող

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում Է, որ Քաբուլում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Այման ազ Զավահիրիի ոչնչացման գործողությունը եղել Է հաջող բոլոր տեսակետներից:

«Շաբաթ օրը (Վաշինգտոնի ժամանակով, հուլիսի 31-ի առավոտյան Քաբուլի ժամանակով – ծանոթ. խմբ.) իմ կարգադրությամբ ԱՄՆ-ը հաղող ավիահարված Է հասցրել Քաբուլում (…) եւ ոչնչացրել «Ալ Քաիդայի» պարագլուխ Այման ազ Զավահիրին»,- ասել Է ԱՄՆի նախագահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բայդենի խոսքով՝ առաքելությունը եղել Է հաջող:

«Նրա (ազ Զավահիրիի – ծաոթ. խմբ.) ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել, քաղաքացիական անձանց թվում կորուստներ չկան: Ես այս նորությունը հայտնում եմ այժմ՝ այն բանի հաստատումից հետո, որ գործողությունը եղել Է լիովին հաջող»,- պարզաբանել Է Բայդենը:

Ինչպես նշել Է Մացյալ Նահանգների ղեկավարը, ազ Զավահիրին ակտիվ մասնակցություն Է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների պլանավորմանը, ինչպես նաեւ եղել Է ուրիշ ահաբեկչական գրոհների կազմակերպիչը, որոնց զոհեր են դարձել ԱՄՆ-ի եւ այլ պետությունների քաղաքացիներ:

«Այժմ արդարադաությունը կատարվեց, եւ ահաբեկիչների այդ պարագլուխն այլեւս չկա»,- արձանագրել Է Բայդենը: Եգիպտացի ազ Զավահիրին «Ալ Քաիդան» գլխավորել Է 2011 թվականին ամերիկացնիների կողմից այդ ցանցի հիմնադիր սաուդացի Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո:

Ազ Զավահիրին մտնում Էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից առավել ակտիվորեն որոնվող ահաբեկիչների ցուցակի մեջ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար Վաշինգտոնն առաջարկում Էր դրամական պարգեւ մինչեւ 25 միլիոն դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ