Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Նորվեգիայի հավաքականին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է բացարձակ հաղթանակների շարքը Համաշխարհային օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը օլիմպիադայի երկրորդ տուրում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ և բացարձակ հաղթանակ տարավ` 4:0:
Առաջին տուրում կանանց ընտրանին 4:0 հաշվով պարտության էր մատնել Բոտսվանայի հավաքականին:
Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
Կարդացեք հոդվածը` Español