Թանգարանային նմուշներ, յուրահատուկ խոհանոց. Երևանում շուտով դռները կբացի «Հարդ Ռոք կաֆե»-ն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Պուշկին 3/1 հասցեում իր դռները կբացի «Հարդ Ռոք կաֆե» Երևանը, որը, կարելի է ասել, միայն ռեստորան կամ սրճարան չէ, այն մի ամբողջ փորձառություն է, միջավայր, որը կապահովի բարձրակարգ սպասարկում՝ համապատասխանելով նորարարության բոլոր չափանիշներին: Նախաձեռնողների խոսքով՝ այն կներմուծի նոր որակ, կձևավորի սպասարկման նոր, առավել կատարելագործված մշակույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+ պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշեց՝ այս ծրագրի ներդրման արդյունքում ստեղծելու են մոտավորապես 100 մշտական աշխատատեղ և նոր որակ ու մշակույթ են բերելու Հայաստանում հյուրընկալության ոլորտին:

«ԱՆԻՖ»-ի ներքո գործող «Ձեռնարկատեր պետություն» ֆոնդը մասնակցություն է ունեցել «Հարդ Ռոք կաֆե» Երևանի բացմանը՝ ներդնելով շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար: Ներդրումն իրականացվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից՝ ֆոնդի շրջանակներում»,- նշեց Մանուկյանը:

Ֆոնդի տնօրենի խոսքով՝ շուրջ երկու տարի է «Դոմ Արենա» ընկերության հետ աշխատում են ներդրումային ծրագրի մեկնարկի ուղղությամբ: Կարևորում են, որ իրենց ներդրման արդյունքում իրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ կստեղծվի հավելյալ տնտեսական էֆեկտ:

«Դոմ Արենա» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ընդգծեց՝ ընդհանուր առմամբ 2 միլիոնից ավել ներդրում է իրականցվել: Վստահեցնում է՝ «Հարդ Ռոք կաֆե»- Երևանն այցելուների համար տպավորությունների գեներատոր է լինելու:

«Այստեղ հնարավոր կլինի լսել որակյալ երաժշտություն: Սրճարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Այն առանձնանում է նաև իր խոհանոցով, առանձնապես ընդգծվում են ամերիկյան և մեքսիկական ուտեստները: Սրճարանում հնարավոր է գտնել այնպիսի հայտնի արտիստներին պատկանող իրեր, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Շերը և այլք»,- առանձնացրեց նա:

«Հարդ Ռոք կաֆե» տարածաշրջանային ցանցի տնօրեն Ալբերտ Ռոդրիգեսն ընդգծեց՝ ուրախ է, որ Երևանում նման սրճարան է բացվելու: Հավատացած է, որ յուրահատուկ ճարտարապետություն և յուրահատուկ տեղ է ընտրված «Հարդ Ռոք կաֆե» Երևանի համար:

Սրճարանի բացման հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում:

Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971 թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

Հայերեն English Español Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել