Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի ռեստորանի ծխատարից կրակ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։41-ին, մարվել՝ 11։56-ին։ Այրվել է ռեստորանի ծխատարի պատերին կուտակված յուղի շերտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում