Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, շրջել են կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին։ Տուն-ինտերնատի աշխատակազմը ներկայացրել է շահառուներին մատուցվող ծառայությունները, դեղորայքի պահպանման պայմանները, կենտրոնի խնամարկյալների զբաղվածության ապահովմանն ուղղված ծառայությունները։

«Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։ Ընդգծվել է վերջիններիս համար հավասար հնարավորությունների և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում այս պահին խնամք է ստանում հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող 448 շահառու։ Վերջիններիս տրամադրվում է կացարան, հագուստ, առաջնային բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ ու վերականգնողական պարագաներ և այլ մասնագիտացված ծառայություններ:

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին