Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հրետանու արկի հայտնաբերման ահազանգ է ստացել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հրետանու արկի հայտնաբերման ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 18։42-ին ահազանգ է ստացել, որԵրևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում