Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել Է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց:

«Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել Է Խամենեին, որի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիրիական հարցերը պետք Է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք Է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել Է նա:

Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել Է, որ փորձում Է «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն Էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Español Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը