Հասարակական

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով դրանցից մեկի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով դրանցից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 05:09-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Թ. Պ.) և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ․)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, վարորդ Ա. Ա.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում