Կիեւում հայտարարել են, որ ամսական 9 մլրդ դոլարի կարիք ունեն Արեւմուտքից բյուջերի պակասուրդի ծածկման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան 9 միլիարդ դոլարի չափով ամենամսյա տնտեսական օգնության կարիք ունի Արեւմուտքի երկրներից բյուջետային ծախսերի ծածկման համար: Այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն, որի խոսքը հուլիսի 13-ին մեջբերում Է բրիտանական Financial Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ ամիսներին մենք պետք Է ստանանք ամսական 9 միլիարդ դոլար 5 միլիարդ դոլարի փոխարեն,- ասել Է նա:- Մենք բոլոր դեպքերում կփորձենք գոյատեւել, բայց առանց մեր դաշնակիցների կողմից ֆինանսական օժանդակության դա կլինի ոչ թե բարդ, այլ գործնականում անհնար»: Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ պետբյուջեի եկամտային մասը երեք երրորդով համալրված Է վարկերի եւ դրամաշնորհային օգնության հաշվին: Ըստ որում երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել Է, որ Ուկրաինայի բյուջեի պակասուրդը կազմում Է ամսական 5 միլիարդ դոլար: Ապրիլին նա կանխատեսել Էր, որ կարճաժամկետ ապագայում Կիեւին անհրաժեշտ Է ֆինանսական օժանդակություն ամսական 4 – 5 միլիարդ դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս