Հասարակական

Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին։

«Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք ևՀրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում