Մշակույթ

Հայկական կինոյի 100-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. Հայաստանում և արտերկրում կանցկացվեն միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Հայկական կինոյի 100-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. Հայաստանում և արտերկրում կանցկացվեն միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում