Տարածաշրջանային

Թուրքիայի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան Քուրբան բայրամի կապակցությամբ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային տարբեր խնդիրներ:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները կոնկրետ քայլերով, որոնք հիմնված կլինեն փոխադարձ դրական զգացմունքների և արդի օրակարգի վրա։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում