Մշակույթ

Հայաստանում մի շարք դեսպանատների հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրանը» յուրատիպ ֆիլմեր կցուցադրի

5 րոպեի ընթերցում

Հայաստանում մի շարք դեսպանատների հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրանը» յուրատիպ ֆիլմեր կցուցադրի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, համագործակցելով ՀՀ-ում արտասահմանյան մի շարք դեսպանությունների հետ, կնախաձեռնի ցուցադրություններ՝ նվիրված տարբեր երկրների ֆիլմարտադրությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներից Սուսաննա Հարությունյանը շեշտեց, որ փառատոնին աջակցում են և՛ պետական, և՛ միջազգային կառույցները: Նա ընդգծեց, որ 19-րդ փառատոնն է, երկար ճանապարհ է անցել:

Ֆրանսիայի դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գիյոմ Նարժոլեի խոսքով՝ դեսպանատան համար կարևոր է աջակցել փառատոնին, և համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանում արվեստի տարբեր ճյուղերի զարգացմանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ «Նոր ֆրանսիական կինո» ծրագրում կներկայացվեն ԿլերԴընիի «Կեսօրյաաստղերը», Ժան-ՊիեռԴարդեն/ԼյուկԴարդենի «ԹորինևԼոքիտան» ֆիլմերը, իսկ կարճամետրաժ մրցույթում է հայ-ֆրանսիական համարտադրությունը ԱռնոԽայաջանյանի «Մենավորգիշերը» կինոնկարը:

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի դասական ԱլենՌենեին: Կցուցադրվեն նրա «Հիրոսիմա,իմսեր», «Պատերազմնավարտվածէ», «ԱնցյալտարիՄարիենբադում» ֆիլմերը։ «Հարգանքի տուրք» ծրագրում նաև կցուցադրվեն համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասի ֆիլմերը։ Կներկայացվի ACid Cannes Spéciale ծրագիրը։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։ Նիդերլանդների փոխդեսպան Ջորջ Մոնսանտոնն ընդգծեց՝ կարևորում են «Ոսկե ծիրանը», քանի որ այն ներկայացնում է և՛ տեղական, և՛ միջազգային ֆիլմեր, կինոնկարներ, որոնք կարող են հուզել մարդկանց: «Կինոն մարդու սրտին հասնելու և նոր բան ասելու հեշտ ճանապարհ է: Փառատոնի՝ միջմշակութային հաղորդակցության, միջազգային հարաբերությունների զարգացման առաքելությունը կբերի մշակույթների երկխոսության»,-նշեց նա:

ԱՄՆ դեսպանատան հետ փառատոնը համագործակցում է 2006 թվականից: 2022-ին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կներկայացվի Սանդենս կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը։ Այն կբացվի Սառա Դոսայի «Սիրո կրակ» ֆիլմով։ Մրցութային ծրագրում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներիցհավաքածտունը», կցուցադրվի նաև Կառլոտա Պերեդայի «Խոզուկը»։

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջենիֆեր ՄքԷնդրյուն հիշեցրեց, որ այս տարի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, և «Ոսկե ծիրան» փառատոնին աջակցելը բեղուն համագործակցության, երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու խորացման ապացույցներից է:

Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին կարևորում է փառատոնի անցկացումը, քանի որ դրա շրջանակում ցուցադրվում են լավագույն ֆիլմերը աշխարհի տարբեր երկրներից: 2022-ին Գերմանիան ներկայանալու է «Արտադրված է Գերմանիայում» ծրագրով, որի շրջանակում կցուցադրվեն Ֆլորիան Հոֆմանի «Պատերազմի շորշոփները», Անդրեաս Դրեզենի «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի», Ուլրիխ Զայդլի «Ռիմինի», Շաուքաթ Ամին Քորքի «Քննությունը», Դիանա Էլ Ժիրուդի «Լռության հանրապետությունը» կինոնկարները:

«Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանն ուրախ է ու հպարտ է, որ հիմնադրամը փառատոնի աջակիցներից է: «Մեծ աշխատանք է տարվում այս փառատոնը, կինոտոնը կազմակերպելու ուղղությամբ: Մեծ աշխատանք է տարվում տարվա ընթացքում հայկական կինոարտադրությունը զարգացնելու, սահմաններն ընդլայնելու, աշխարհին հայկական ֆիլմի գերազանցության նոր ալիքը ներկայացնելու համար: Մենք կիսում ենք այս առաքելությունը: Հաճելի է տեսնել, որ մեր հիմնադրամի բազմաթիվ արվեստագետների ու կինոգործիչների անուններ ընդգրկված են այս փառատոնում»,-ասաց Տեր-Խաչատրյանը:

«Ոսկե ծիրանը» 2022-ին կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում