Միջազգային

Տոկաևը ԵՄ-ին առաջարկել է ղազախական նավթ գնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նախագահը նաև կոչ է արել Եվրամիությանը համագործակցել այլընտրանքային անդրմայրցամաքային միջանցքների, այդ թվում՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև մտահոգություն է հայտնել աշխարհում էներգետիկ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։ Ղազախստանը, նրա խոսքով, պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը՝ համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Տոկաևը նաև հիշեցրել է Միշելին, որ Ղազախստանն առաջին երկիրն է Կենտրոնական Ասիայում, որը ստորագրել է Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը Եվրամիության հետ, որը Ղազախստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները «նոր մակարդակի է բերել»:

«Մեր երկիրը հավատարիմ է Ղազախստանի ամենամեծ առևտրային գործընկեր ԵՄ-ի հետ կայուն կապերի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ