Սպորտ

Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 13-2 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ 3-րդ տեղի համար պայքարում 8-3 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը երկրորդն է թիմային հաշվարկում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում