Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ:Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթել է 100:63 հաշվով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան-Մարինոյի հետ:

Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում