Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հունիսի 15-ին հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալներ են նվաճել: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 13:2 հաշվով առավելության է հասել գերմանացի Ալբերտ Լավրենցի նկատմամբ, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը 6:0 հաշվով հաղթել է Գերմանիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լուկաս Բենզինգին, իսկ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը 9:0 հաշվով հաղթել է ֆինն Օլիվեր Պադային: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Լյուդվիգյանը (55 կգ) դարձել էր արծաթե, իսկ Վահե Հովհաննիսյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 19-ը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել 10 ըմբիշներ, ահա նրանք. Սամվել Խաչատրյան (45 կգ), Տիգրան Գալստյան (48 կգ), Ալեքս Մարգարյան (51 կգ), Հայկ Լյուդվիգյան (55 կգ), Գասպար Տերտերյան (60 կգ), Վահե Հովհաննիսյան (65 կգ), Արարատ Վարդերեսյան (71 կգ), Արման Մովսիսյան (80 կգ), Գրիշա Ոսկանյան (92 կգ) և Ռաֆայել Թովմասյան (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):

Հայերեն Français Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար