ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 14-ին, ժամը 14։53-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզայինփրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են«Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 թ․) և «KamAZ» մակնիշի ավտոբաքը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1970 թ․), ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր (Ս․ Հ․, ծնված 2000 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։Ավտոճանապարհը միակողմանի փակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Նշվում է, որ ժամը 19։00-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան