ԱՀԿ-ն խորհրդակցություն կանցկացնի կապիկի ծաղիկի վիրուսի վտանգը գնահատելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու, թե արդյոք մարդկանց շրջանում տարածվող կապիկի ծաղիկի վիրուսը վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։

Տարեսկզբից գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման 1,6 հազար դեպք, ևս 1,5 հազար մարդ կասկածի տակ է։ Վարակվածներից 72-ը մահացել է: Ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 39 երկրներում։

Վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին, իսկ մարդկանց մոտ՝ 1970 թվականին։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմությունը, ցանը, քորը և մկանային ցավերը։

Հայերեն English Français

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից