Տարածաշրջանային

Պուտին-Էրդողան քննարկումներ դեռևս չեն նախատեսվում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտին-Էրդողան քննարկումներ դեռևս չեն նախատեսվում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ այդ թվում հացահատիկի թեմայով քննարկում նախագահների միջև նախատեսված չէ, և, որ անհրաժեշտության դեպքում նման քննարկումները կկազմակերպվեն օպերատիվ կերպով:

«Առայժմ նախագահի գրաֆիկում նման զրույց նախատեսված չէ։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ զրույցները, ըստ անհրաժեշտության, շատ արագ ներառվում են օրակարգում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցերին:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում