Միջազգային

 ՉԺՀ-ն եւ Հնդկաստանն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումները՝ նվազեցնելով պատժամիջոցների արդյունավետությունը

1 րոպեի ընթերցում

 ՉԺՀ-ն եւ Հնդկաստանն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումները՝ նվազեցնելով պատժամիջոցների արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի եւ Հնդկաստանի ներմուծողներն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումների ծավալները, ինչը հանգեցնում Է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազեցման: Այդ մասին ասված Է հունիսի 10-ին ճապոնական Nikkei թերթի կայքում հրապարակված հդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվության համաձայն՝ ՉԺՀ-ն մայիսին օրական գնել Է ծովուղիով փոխադրվող՝ 800 հազար բարել ռուսական նավթ. համապատասխան ցուցանիշը հունվարի համեմատությամբ 40 տոկոսով աճել Է: Իր հերթին Հնդկաստանի կողմից այդ հումքի գնումների ծավալի մակարդակը մայիսին հասել Է օրական 700 հազար բարելի նշագծին, թեեւ հունվարին նման մատակարարումներ չեն իրականացվել: Ինչպես նշում Է Nikkei-ը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան Չինաստանին եւ Հնդկաստանին կոչ են անում ձեռնպահ մնալու ռուսական նավթի գնումներից, սակայն ռուսաստանյան Էժան ռեսուրսները «նրանց Էական տնտեսական առավելություններ են ընձեռում Էներգակիրների գների գլոբալ աճի ֆոնին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում