Տարածաշրջանային

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքի էջը:

Սահակ Մաշալյանի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է այցելել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեանը։

Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրությունների թեմայով և հայտնել, որ կանոնադրության կազմման աշխատանքները հասել են վերջին փուլին և հույս հայտնել, որ շուտով կհրապարակվի:

Խաժակ Սրբազանը Չավուշօղլուին տեղեկացրել է, որ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850- ամյակին նվիրված արարողություններ են նախատեսվում, ինչպես Հռոմում, այնպես էլ այլ վայրերում, որտեղ հայեր կան:

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ խոստացել է Ստամբուլում լինելու դեպքում այցելել պատրիարքարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում