ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի երկրները մեծացնելու են պարենամթերքի արտադրությունը. Բայդեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Արեւմտյան կիսագնդի խոշորագույն երկրների հետ համագործակցությամբ մտադիր Է իրականացնել համաշխարհային շուկայի համար պարենամթերքի ու պարարտանյութերի արտադրության մեծացման նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի եւ Մեքսիկայի մասնակցությամբ նոր նախաձեռնության մասին նա հայտարարել Է Ամերիկաների գագաթնաժողովում, որն անցկացվում Է Լոս Անջելեսում:

«Հաջորդ մի քանի օրը մենք եւս մի նոր նախաձեռնություն կներկայացնենք, որը որոշվել Է ձեր բազմաթիվ երկրների հետ միասին: Այն ընդգրկում Է… ԱՄՆ-ի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի եւ Մեքսիկայի՝ արեւմտյան կիսագնդում պարենի խոշորագույն արտադրողների համագործակցությունը՝ արտահանման համար պարենամթերքի թողարկումն ավելացնելու նպատակով»,-ասել Է Բայդենը:

ԱՄՆ-ը նաեւ պլանավորում Է Կարիբյան ավազանի երկրների հետ «գործընկերություն կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի գործում» եւ ինչ-որ ավելի ծավալուն տարածաշրջանային նախաձեռնություն՝ «Ամերիկյան գործընկերություն տնտեսական բարգավաճման համար» անվանմամբ:

«Այսօր երեկոյան ես կհայտարարեմ նոր տնտեսական գործընկերության մասին, որը հենվում Է այն ողջ աշխատանքի վրա, որը մենք կատարել ենք տարածաշրջանի հետ, եւ որն առաջ կտանի մեր փոխգործակցությունը… Այն կհիմնվի այն բազային արժեքների վրա, որոնցով իմ վարչակազմը ղեկավարվում Է մեր վստահ տնտեսական վերականգնման գործում»,-հավելել Է Բայդենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ