Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին զիջեց Շոտլանդիային

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին զիջեց Շոտլանդիային

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Շոտլանդիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գլազգոյի «Հեմպդեն պարկ»-ում կայացած խաղի առաջին կեսում բացարձակ առավելություն ուներ Շոտլանդիայի հավաքականը և տան տերերն իրար հաջորդող գրոհներով տիրել էին նախաձեռնությանը: Հանդիպման 28-րդ րոպեին հեռահար փոխանցում ստանալով, գլխի շեշտակի հարվածով, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռալստոնը: Շոտլանդիան կարողացավ կրկնապատկել առավելությունը մինչ թիմերը կգնային ընդմիջման: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մըքեյնան: Առաջին կես`Շոտլանդիա-Հայաստան` 2:0:Երկրորդ կեսը գրեթե նույն զարգացումն ունեցավ և Շոտլանդիան շարունակում էր խաղն իր ձեռքում պահել: Հավաքականի պաշտպանները մեծ ծավալի աշխատանք էին կատարում` հատկապես թիմի ավագ Վարազդատ Հարոյանը:Ի վերջո Շոտլանդիան հաղթեց 2:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավոր թիմը կանցկացնի հունիսի 11-ին` մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Ազգերի լիգայի այս մրցափուլի մեկնարկային խաղում Հայաստանի ընտրանին Երևանում առավելության էր հասել Իռլանդիայի նկատմամբ` 1:0 հաշվով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում