Մշակույթ

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի Հայաստանում

2 րոպեի ընթերցում

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում:Մրցույթին կարողենմասնակցել33-ից բարձր տարիքային խմբի անձինք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ցանկացողները«OTTAVIO ZIINO»21-րդմիջազգայինմրցույթինկարողենմասնակցելերկուտարբերակով:

Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպեսաշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում,այնպես էլ Երևանում (օգոստոսի1-ինև2-ին)՝ Ալ.Սպենդիարյանիանվանօպերայի և բալետի ազգային ակադեմիականթատրոնում:

Ըստ երկրորդ տարբերակի՝ մասնակիցներըմինչև2022թվականիհուլիսի31-ըպետք է ուղարկեն2տեսանյութ,որոնցիցմեկը՝իտալերեն:

Լսումների փուլից հետո ընտրված թեկնածուները սեպտեմբերի 20-ին և 21-ին կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլ անցած թեկնածուները կմասնակցեն սեպտեմբերի 22-ին կայանալիք գալա համերգին։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը կանցկացվեն Հռոմում:

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մասնակցության վճարը 90 եվրո է:

Մասնակցության հայտը պետք է լրացնել այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում