Հասարակական

Երևանի Շերամի փողոցում քամու հետևանքով էլեկտրասյուն է շրջվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Շերամի փողոցում քամու հետևանքով էլեկտրասյուն է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 20։28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 33 շենքի մոտ քամու հետևանքով էլեկտրասյունը շրջվել է և ընկել հոսանքալարի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ սյունը մեջտեղից կոտրվել է, իսկ էլեկտրական լարերն ընկել են երթևեկելի գոտի։

Փրկարարները սյան կոտրված հատվածը և լարերը երթևեկելի գոտուց հեռացրել են անվտանգ տարածք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում