Քաղաքականություն

Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում տեղ կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի թեման

1 րոպեի ընթերցում

Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում տեղ կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի թեման

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անկարա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Սերգեյ Լավրովը հանդիպելու է Չավուշօղլուի հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։

Զախարովան նշել է, որ բանակցությունները կներառեն մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

«Առաջին հերթին մտքեր կփոխանակվեն Ուկրաինայի ներկա իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում կարգավորման շուրջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում