Պատիվ էր Հայաստանը ներկայացնել. ԵԱ մեդալակիր մարզիկներն ամփոփեցին առաջնությունը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները, որոնք մեդալակիր են դարձել Եվրոպայում առաջնությունում, պատիվ են համարում մեր եռագույնի ներքո երևանյան մրցաշարում հանդես գալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանն առանձնացրեց հայրենակիցների աջակցությունը մարզահամերգային համալրում: «Մեզ համար մեծ պատիվ էր հենց Հայաստանում կայացած առաջնությունում ներկայացնելու մեր երկիրը: Եվ արել ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ Հայաստանի պատիվը բարձր պահենք: Գերազանց տպավորություններով ենք ավարտել Եվրոպայի առաջնությունը: Մեզ համար ամենակարևորը հայրենակիցների աջակցությունն էր»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռաֆայել Հովհաննիսյանի համար առաջնությունն այս տարվա ամենակարևոր մրցաշարն էր: «Հիմա` մեդալ նվաճելուց հետո ենք հասկանում, թե ինչ մեծ աշխատանք ենք կատարել: Շնորհակալություն ֆեդերացիային, մարզիկներին: Ինքս շատ դժվար մենամարտեր ունեցա: Չեմ բավարարվելու արծաթե մեդալով»,- առանձնացրեց նա:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն առանձնակի ընդգծեց հավաքականի մարզիչների, բժիշկների կատարած աշխատանքն ամբողջ առաջնության ընթացքում: «Շնորհակալ եմ մեր ազգի ներկայացուցիչներին և բոլորին մարզահամալիրում մեզ աջակցելու համար: Ծանր մենամարտեր ունեցել եմ ու չեմ անդրադառնա մրցավարների անարդար որոշումներին:Ունեմ բրոնզե մեդալ, բայց ձգտելու եմ ավելին»,- ասաց Մանասյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կայացավ Երևանում մայիսի 21-31-ը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիրներ` Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:

Հայերեն Español

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը