Տարածաշրջանային

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Էրդողնը։

Նրա խոսքով, Թուրքիայի հետ սահմանամերձ մյուս շրջանները զինյալներից մաքրելու նոր փուլեր կհաջորդեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում