Սպորտ

Հայաստանի 3 ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի 3 ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 35-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 79-րդը, Հրանտ Մելքումյանը` 82-րդը:

Հունիս ամսվա դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակում են նաև Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուզան, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Իան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում