Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 31-ին նշվում է Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը:

-1883 թ. մայիսի 31-ին ծնվել է Դրաստամատ Կանայանը (Դրո)՝ Հայաստանի առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թ.), Առաջին Հանրապետության հիմնադիրներից:

-1946 թ. մայիսի 31-ին ծնվել է Լուսիկ Ագուլեցին՝ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014 թ.):

-1954 թ. մայիսի 31-ին ծնվել է Միքայել Պողոսյանը՝ դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ եւ պրոդյուսեր:

-1859 թ. մայիսի 31-ին Լոնդոնում գործարկվում է Բիգ Բեն աշտարակի ժամացույցը:

-1961 թ. մայիսի 31-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունն անկախություն է ստանում Միացյալ Թագավորությունից:

-1594 թ. մայիսի 31-ին մահացել է իտալացի նկարիչ Տինտորետտոն:

-1740 թ. մայիսի 31-ին մահացել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 1-ինը:

-1809 թ. մայիսի 31-ին մահացել է Յոզեֆ Հայդնը՝ ավստրիացի կոմպոզիտոր:

Հետաքրքրական է

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben) Լոնդոնի Վեստմինստերի խորհրդարանի շենքի արեւելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղադրված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը։

Աշտարակը 160 տարեկան է եւ իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower), ի պատիվ Էլիզաբեթ 2-րդ թագուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անունով։

Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ եւ ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թ. այն առաջնությունը զիջեց Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թ. ոչնչացված հին Վեսմինստերյան պալատի փոխարեն։

Աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետեւյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է՝ «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա 1-ին»։ Ժամացույցի աջ եւ ձախ մասերում գրված է հետեւյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է՝ «Փառք Աստծուն»։

1504 թ. Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։

Ա. Հ.

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները