Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի ԵԱ-ում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ արդյունքներն առավել քան գոհացնող են:

«Բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել: Մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ և ձախ ձեռքով»,- ասում է Սարգիս Ստեփանյանը և ընդգծում՝ առաջնության մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆեդերացիայի նախագահը փաստում է, որ հատկապես ուրախացրել է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը. «Սարգիսը, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում է հաշմանդամություն ստացել, աջ ձեռքի մրցումում ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակիչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Երկար տարիներ է, ինչ մրցակիցը մարզվում է ու բավականին փորձառու է»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը 14 մարզիկ է մասնակցել: Մարզիկներն արդեն Երևանում են:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը