Սպորտ

Հայաստանը դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադային կմասնակցի մեծաթիվ կազմով 

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադային կմասնակցի մեծաթիվ կազմով 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նորմանդիա նահանգիԴովիլքաղաքում մայիսի 14-22-ը կանցկացվի դպրոցականների համաշխարհային 19 -րդ գիմնազիադան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մասնակցության հայտ են ներկայացրել 64 երկրներ: Ավելի քան 3 600 մարզիկներ 20 մարզաձևերում (երեքը՝ պարալիմպիկ) կպայքարեն խաղարկվող մեդալների 17 հավաքածուի համար: Հայաստանցի դպրոցականները կներկայացնեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո և սեղանի թենիս մարզաձևերի 39 ներկայացուցիչ:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում