Հասարակական

Փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել Երևանի երկու շենքերի տանիքներից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել Երևանի երկու շենքերի տանիքներից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 և Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքերի տանիքներից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Մայիսի 8-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիթեղյա կառուցատարրը կախված է եղել Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 շենքի տանիքից:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը։

Մայիսի 8-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը»,- ասվում է հաղորդագորթւայ մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում