Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հատ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ մյուս ուսուցիչների համար, սկսած այս տարվա ամռանից, ատեստավորման գործընթացը կբացվի: Վարչապետը հույս հայտնեց, որ մնացած ուսուցիչները կօգտվեն այդ հնարավորությունից:

«Սա նաև քաղաքական հարց է: Երբ 2019 թվականին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը, շատ ուսուցիչներից ստացանք արձագանք այն մասին, որ համահարթ, նույն չափով բոլորինը բարձրացնելը ճիշտ չէ: Կան ուսուցիչներ, որոնք արժանի են ավելիին: Մենք որոշեցինք որդեգրել հետևյալ քաղաքականությունը, ոչ թե մենք որոշենք, թե որքան կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, այլ ուսուցիչներն իրենք որոշեն՝ օգտվելով կամավոր ատեստավորման գործընթացից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այս նախաձեռնությամբ կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել են հանգրվանի: Ուսուցիչների աշխատավարձները կրկնապատկվել են մի քանի գործողությունների հանրագումարով:

«Դա արվում է նրա համար, որ մենք բոլորս՝ կառավարությունը, ծնողները, երեխաները համոզվեն, որ դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ: Խնդիրն այն չէ, որ մենք կասկածում ենք ուսուցիչների որակավորման: Պարզապես մենք հնարավորություն ենք տալիս, որ ուսուցիչները սեփական որակավորման մակարդակը բարձրացնելու խթան ունենան»,-ասաց վարչապետը:

Հայերեն

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

Մինչև 2 տարեկաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան․մեկնարկում է փորձնական ծրագիր

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան

ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը