Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գրիգորյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա հնարավոր համարեց, որ այդ հանդիպմանը կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշեց ԱԽ քարտուղարը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Հաջիևի հետ հանդիպումը կարելի է տեղավորել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համատեքստում՝ Գրիգորյանն ասաց. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող եք տեղավորել, քանի որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Եռակողմ աշխատանքային խումբն ապաշրջափակման թեմայով; Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը՝ արտգործնախարարների մակարդակով: Կա նաև անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որտեղ քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների որոշ հարցեր: Կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման հարթակը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող