Քաղաքականություն

ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը. Դենիս Գոնչար

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը. Դենիս Գոնչար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը, տրամադրված է կողմերի միջև ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը: Ռուսական կողմը տրամադրված է այսուհետ ևս ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին գտնել շփման եզրեր, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Միաժամանակ, ողջունում ենք երրորդ երկրների այն նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր համատեղ ջանքերը, այլ ոչ թե հիմնված են աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- հայտարարել է Գոնչարը:

Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ համալիր, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում