Քաղաքականություն

Պուտինն ընդունել է 2022-ի երկրորդ կեսին Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ընդունել է 2022-ի երկրորդ կեսին Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված, Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ասված է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վլադմիր Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց»,- ասված է հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում