Սպորտ

Բռնցքամարտի կանանց ԱԱ-ին Հայաստանը կունենա 4 մասնակից

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի կանանց ԱԱ-ին Հայաստանը կունենա 4 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ստամբուլ քաղաքում կայանալիք աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն Անուշ Գրիգորյանը, Եկատերինա Սիչևան, Անի Հովսեփյանը և Գայանե Տեր-Բարսեղյանը:

Հավաքականն երկու ուսումնամարզական հավաքի միջոցով կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը: Մայիսին կայանալիք ԱԱ-ին ընտրանին պատրաստվում է Երևանի Օլիմպիավանում, իսկ մինչ այդ թիմը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում էր:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում