Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը:

Վանեցյանը նշեց, որ գիշերը անց է կացրել Ազատության հրապարակում, և որևէ խոչընդոտ չի եղել, խաղաղ է անցել:

«Ուղղակի պայմանները բարդ են, չեն թողնում ոչ տաքացուցիչներ լինեն, ոչ կրակ վառենք, ոչ վրան դնենք, բայց մենք գիտենք ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու:

Ուզում եմ մեր հայրենակիցներին բոլորին ասել բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ասեք ձեր խոսքը, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ընդգծեց Վանեցյանը:

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները