Քաղաքականություն

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եվրոպական և ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին. Միրոշնիկ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եվրոպական և ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին. Միրոշնիկ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եվրոպական և ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հնարավոր ուղիները։

«Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ մենք չենք միջամտում որևէ պետության ներքին գործերին, այդ թվում՝ Հայաստանի։ Սակայն պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ դժվար կլինի։ Երկու աթոռի վրա նստելը չի ստացվի»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է Միրոշնիկի խոսքերը։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության հետ։  

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում