Քաղաքականություն

Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չի․ Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չի․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Հայաստանի և Արցախի շուրջ գոյություն ունի մեծ ագրեսիվություն։

«Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը։ Ուրիշ տարբերակ չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթում ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե պետք է ժամկետային զինծառայողերին սահմանից հետ քաշել և պայմանագրային զինծառայողներին սահմանին կանգնեցնել։

«Կներեք, եթե պատերազմ սկսվեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ։ Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ։ Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չի։ Խաղաղությունը այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով և ոչ թե դիրքերի միջոցով։ Մոտ հազար զոհ ենք ունեցել ասվող խաղաղության ժամանակաշրջանում, դա խաղաղություն չի»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում