Հասարակական

Բրիտանացի և ֆրանսիացի ջրասուզակները Մալայզիայում ավելի քան 2 օր ծովում մնալուց հետո փրկվել են

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի և ֆրանսիացի ջրասուզակները Մալայզիայում ավելի քան 2 օր ծովում մնալուց հետո փրկվել են

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի կինը և բրիտանացի տղամարդը, որոնք անհետացել էին Մալայզիայի ափերի մոտ սուզվելուց հետո, գտնվել են անհետանալուց 2.5 օր անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ն՝ այս մասին հայտնել է ոստիկանությունը:

4 մարդ անհետ կորել է Տոկոնգ Սանգգոլի կղզու մոտակայքում սուզվելուց հետո: Խմբի հրահանգիչը՝ նորվեգացի 35-ամյա Քրիստինե Գրոդեմը, փրկվել է հինգշաբթի օրը:

Ձկնորսները ֆրանսուհուն և բրիտանացուն նկատել են գիշերը ժամը 1-ի սահմաններում Պենգերանգի ջրերում՝ զգալիորեն հեռու այնտեղից, որտեղ նրանք սուզվել էին: Հաղորդվել է, որ նրանց տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում