Կրեմլը ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հասկանալի է, որ դա շարունակական գործընթաց է, սակայն նման փաստաթուղթ կնքելու ուղղությամբ շարժվելը ինքն իրենով դրական փաստ է և ողջունելի է»,- ասել է Պեսկովը: