Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահի խոսնակը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահի խոսնակը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ:

«Նախագահական պալատում Իբրահիմ Քալինի և ԱՄՆ քաղաքական հարցերով քարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունները, Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, գնահատվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում