Հասարակական

Խոշոր հրդեհ Երևանի Շիրակի փողոցում. թղթի արտադրամասում այրվել է 500-600 տոննա թղթի հումք

1 րոպեի ընթերցում

Խոշոր հրդեհ Երևանի Շիրակի փողոցում. թղթի արտադրամասում այրվել է 500-600 տոննա թղթի հումք

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։51-ին։ Թղթի արտադրամասում այրվել է մոտ 500-600 տոննա թղթի արտադրության հումք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում