ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 3-ին, ժամը 13։51-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:44-ին: