Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստեր ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի նոր` ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 58-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 96-րդը:
ԼԱվագույն 10 շախմատիստների շարքում են Մագնուս Կարլսենը, Ալիռեզա Ֆիրուջան, Դին Լիժենը, Լևոն Արոնյանը (ԱՄՆ), Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Ռիչարդ Ռապորը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշչին և Շահրիյար Մամեդյարովը: