Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1923 թ. մարտի 31-ին ծնվել է Վազգեն Գեւորգյանը՝ հայ գրականագետ, թարգմանիչ:

-1907 թ. մարտի 31-ին ծնվել է Մարգար Սեդրակյանը՝ կոնյակագործ:

-1940 թ. մարտի 31-ին ծնվել է Վանդոս Ղարագյոզյանը՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, 2000 թ. Քեմբրիջի համալսարանի կողմից արժանացել է «21-րդ դարի ականավոր մտավորական» տիտղոսի եւ ոսկե մեդալի: Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր է, ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտորի կոչում: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Վանաձորի պատվավոր քաղաքացի է:

-1903 թ. մարտի 31-ին ծնվել է Աշոտ Աբրահամյանը՝ աղբյուրագետ:

-1917 թ. մարտի 31-ին մահացել է Ալեքսանդր Ծատուրյանը՝ բանաստեղծ եւ թարգմանիչ (ծնվ.՝ 1865 թ.):

-1889 թ. մարտի 31-ին տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը:

-1909 թ. մարտի 31-ին սկսվում է «Տիտանիկ» նավի կառուցումը:

-1596 թ. մարտի 31-ին ծնվել է Ռենե Դեկարտը՝ ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս:

-1983 թ. մարտի 31-ին մահացել է Կարանդաշը՝ կրկեսի արտիստ, ծաղրածու:

Հետաքրքիր է իմանալ

Հող – բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձեւավորվել են երկրի կեղեւի մակերեսային շերտերի վերափոխման հետեւանքով՝ ջրի, օդի եւ կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղեւի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի եւ օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրեւորդերի կենսազանգվածը հասնում է 2.5 միլիոն առանձնյակի կամ 1.2 տ՝ մեկ հեկտարի վրա։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվվում է հարյուրավոր միլիոններով։ Անձրեւների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով եւ լուծում է հանքային աղերը։ Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է օվկիանոս։ Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում, եւ առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։ Հողում կատարվում է նաեւ գազափոխանակություն։ Գիշերը գազերի սառչելու եւ սեղմվելու ժամանակ հողի մեջ որոշ քանակությամբ օդ է թափանցում։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները եւ բույսերը, եւ այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ։ Հողն անընդհատ զարգանում եւ փոփոխվում է։

Ա. Հ.

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները