Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտի վերաբերյալ որոշումը հայտնի կլինի մայիսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է ընդունել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցից հետո Ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրվել է, որ պայմաններն առավել քան բավարար են Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու համար»,-ասաց Գիլոյանը:

Վերջինս շեշտեց, որ Հայաստանը պաշտոնապես կներկայացնի առաջնությունն ընդունելու հայտը:

«Եվրոպայի առաջնությունը 2023 թվականի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը հայտնի կլինի մայիսին, երբ Ալբանիայում կկայանա հին աշխարհամասի առաջնությունը: Մենք պատրաստ ենք ընդունելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը»,-շեշտեց նա:

Նախորդ շաբաթ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո ԿոնֆլիտիինևգլխավորքարտուղարՄիլանՄիխայլովիչին ու քննարկել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մարտի 24-ին այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հայերեն

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել